Հայ ժողովրդական հեքիաթ
Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ ի՜նչ տեսնի՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։
- Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն հասնելու,- ասում է հյուրը։
Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է.
- Լավ, էս անձրևին ո՞նց ես տուն գնալու, արի գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։
Հյուրը համաձայնում է։
Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են, տեսնում՝ հյուրը չկա։
Քիչ ժամանակ անց էս հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։
– Ա՛յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։
– Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել արտահայտությունները (դարձվածքները).
երկինքը տրաքեց-ուժեղ անձրև սկսեց
ճար չկա-
գործով են ընկնում-
ջուր դարձած-
2. Հեքիաթը համառոտ պատմի՛ր: մի շաշ տղա եր որ շատ դեբիլ եր հյուր եր գնացել և շատ ուժեղ անձրև սկսեց և մնաց ընկերոչ տանը եդ շաշը գնաց տնեցիներին ասի որ անձրևի պատճառով ընկերոջ տուն եր մնացել ու թռչված եկավ տուն:
3. Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը: Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։
4. Եթե անձրևը մի քանի օր չկտրվի, քո կարծիքով՝ շաշ հյուրն ի՞նչ կանի:
կգժվի ու կփախնի
5. Շաշ հյուրին Նոր տարին տոնելու հրավիրի՛ր, բայց զգուշացրո՛ւ….(pa
int-գեղեցիկ բացիկ նկարի՛ր)
6.Նշի՛ր այն առած-ասացվածքները, որոնք այս հեքիաթի համար են:
Ով աշխատի, նա կուտի:
Ստի ոտը կարճ է:
Գդակը` մեծ, տակը` դատարկ:
Ով ինչ անի, իրեն կանի:
Ինչ լինի մարդուն` իր խելքից է: այ ես